Պողպատյա կիսապատրաստուկներ
Պողպատյա կիսապատրաստուկները ընկերության նոր արտադրատեսակներն են։ Դրանք նույնպես լայն կիրառում ունեն ամենատարբեր արդյունաբերական ճյուղերում՝ շինարարություն, տրանսպորտ, հանքարդյունաբերություն։
Իմանալ ավելին
Process
Քայլ 1
Մեր մասնագետների օգնությամբ ընտրվում է որակյալ պողպատ՝ կիսապատրաստուկները արտադրելու համար։
Քայլ 2
Ընտրված պողպատը մշակվում են ձուլման եղանակով՝ բարձր ճնշման տակ պողպատը հալեցնելով։
Քայլ 3
Պողպատը հալեցնելուց հետո հեղուկը լցվում է հատուկ կաղապարների մեջ՝ պահանջվող ապրանքը ստանալու համար։
Քայլ 1
Մեր մասնագետների օգնությամբ ընտրվում է որակյալ պողպատ՝ կիսապատրաստուկները արտադրելու համար։
Քայլ 2
Ընտրված պողպատը մշակվում են ձուլման եղանակով՝ բարձր ճնշման տակ պողպատը հալեցնելով։
Քայլ 3
Պողպատը հալեցնելուց հետո հեղուկը լցվում է հատուկ կաղապարների մեջ՝ պահանջվող ապրանքը ստանալու համար։
Ինչու՞ ընտրել մեզ
Արհեստավարժ աշխատակազմ
«Ձուլակենտրոն» ԲԲԸ-ում աշխատում են տարիների փորձ ունեցող հմուտ մասնագետներ, ովքեր անում են լավագույնը բարձր որակի ապրանքներ արտադրելու համար։
20+ տարիների փորձ
Մենք սկսել ենք մեր գործունեությունը դեռևս 1997 թվականից՝ տարեց տարի արտադրելով նոր պահանջված ապրանքներ և զարգացնելով աշխատակազմի հմտությունները։
Բարձր որակ
Մեր յուրաքանչյուր արտադրանք համապատասխանում է միջազգային ստանդարտներին և բարձր որակին։
Արտադրման ընթացքը
«Ձուլակենտրոն» ԲԲԸ-ի յուրաքանչյուր արտադրանք անցնում է մի քանի փուլերով, որոնց շնորհիվ էլ արտադրվում են բարձր որակի ձուլվածքներ, աղացման գնդեր և կիսապատրաստուկներ։ Ձուլվածքների արտադրման ընթացքը սկսում է ինդուկցիոն վառարանում մետաղը հալելով, ապա կաղապարների մեջ լցնելով և վերջում՝ ջերմամշակելով։ Աղացման գնդերը ստացվում են գլոցման հաստոնում գլանվածքը կտրելով, իսկ կիսապատրաստուկները` ինդուկցիոն վառարանում մետաղը հալելով, շարունակական ձուլման մեքենայի մեջ լցնելով և վերջում ջերմամշակելով։
Ի՞նչ են հաճախորդներն ասում մեր մասին
«Ձուլակենտրոն» ԲԲԸ-ի հաճախորդները տեղական և միջազգային շուկաներում առաջատար հանքարդյունաբերական և շինարարական ընկերություններն են։
Վստահելի մատակարարներ
Արդեն 2 տարի «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ի հետ համագործակցելուց հետո կարող եմ վստահորեն ասել, որ ընկերությունը շուկայի առաջատարներից մեկն է։ Նրանք ոչ միայն աչքի են ընկնում իրենց բարձր որակի արտադրանքով, այլ նաև իրենց պրոֆեսիոնալիզմով։ Վստահ եմ, որ մեր հետագա համագործակցությունը կլինի էլ ավելի արդյունավետ։